Ռոբերտ Մելքոնյանի գրառումը.
««Դուխով» ու Նիկոլի նկարով սպիտակ մայկաներով հավաքը, սրբապատկերները, մեդալյոնները և ձեռքի շղթաները քիչ էր, հիմա էլ համացանցային մարազմատիկների, հոգեկան խնդիրներ ունեցողների մի խումբ անխնա տարածում և պահանջում է, որպեսզի Նիկոլի ծննդյան օրը՝ հունիսի մեկին, հավաքվեն հրապարակում և նշեն տոնախմբությամբ:
Չէ, դուք հասկանում ե՞ք, թե դա ինչ է նշանակում…
Դե եթե այդպես է, ապա եկեք «Մայր Հայաստանի» արձանը հանենք և տեղադրենք Նիկոլի արձանը՝ ուսապարկով, իսկ Արցախի «Տատիկ-Պապիկի» փոխարեն՝ Նիկոլի և իր տիկնոջ արձանը…Շտապ հանձնարարենք Բյուրականի աստղադիտարանին հայտնաբերել մեկ աստղ և այն անվանենք Նիկոլի անվամբ: Նրա պատվին իր ծննդավայրը վերանվանենք Նիկոլավան…
Նիկոլի քայլարշավի ողջ ճանապարհով նկարենք նրա ոտնադրոշմը արտահայտիչ գույներով, ամեն 100 կմ-ին տեղադրենք լուսավոր, մեծ գովազդային վահանակներ նրա կենսագրության և քաղաքական կյանքի հետաքրքիր դրվագներով:
Նիկոլի պատկերով կրծքանշան պատվիրենք, տակը գրված. «Այսքան ուրախ կյանքը մեզ, ընկեր Նիկոլն է տվել», և պարգևատրենք դասադուլ արած, ցույցերին, ակցիաներին, հանրահավաքներին ակտիվ մասնակցած դեռահասներին:
Շարունակե՞մ, թե՞ հերիք է….
Ա՛յ մարազմատիկներ ու հոգեխանգարվածներ, ուշքի եկեք, սթափվեք…Ինձ թվում է Նիկոլը, նրա շրջապատի ադեկվատ մարդիկ, լուրջ և խոհեմ համակիրները, եթե իմանան այս ամենի մասին, ապա հաստատ խիստ կբարկանան…Հը՞…Թե՞ սխալվում եմ…»: