New Gray ռոք խումբը երգ է նվիրել «թավշյա հեղափոխությանը»։ «Ժողովրդական պայքարին մասնակցելով, ոգեշնչվելով՝ որոշեցինք անել նաև մեր ստեղծագործական քայլը և երգ նվիրել այս գեղեցիկ շարժմանը»,-գրված է խմբի ֆեյսբուքյան էջում։ «Եղիր ազատ» երգի երաժշտության հեղինակն է New Gray խմբի հիմնադիր, վոկալիստ Արմեն Շահվերդյանը, իսկ խոսքերը գրել են Արմեն Շահվերդյանն ու Ռազմիկ Մարտիրոսյանը։
https://www.youtube.com/watch?v=-W8p0wobCq8&feature=share





