«Այդ լուրը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Դա ապատեղեկատվություն է: Խաչատուր Սուքիասյանը նման առաջարկություն չի ստացել և նման հարց երբևէ չի քննարկվել»:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Խաչատուր Սուքիասյանին՝ առաջին փոխվարչապետ նշանակելու հարցը։