Սկանդալային վեճ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Սկանդալային վեճ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ. armtimes.com

Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է ՀՀԿ ԳՄ նիստը՝ արդեն 2 ժամ: Քիչ առաջ գրասենյակից աղմուկ լսվեց, 2 ՀՀԿ-ական միմյանց քաշքելով՝ դուրս եկան պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս տարան: Այդ ընթացքում հաջողվեց տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է՝ Չոռնի Գագոն: Վահրամ Բաղդասարյանը կարճ ժամանակ անց նրանց պատշգամբից ներս հրավիրեց:

Պատշգամբում նկատվեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն պարզ չէ՝ նա վիճաբանողների թվու՞մ էր, թե՞ ոչ:

Այնուհետև գրասենյակից տևական ժամանակ բարձր ձայներ էին լսվում, այս պահին, ըստ էության, ամեն ինչ հանդարտ է:

Քիչ առաջ էլ Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը զրուցում էին նույն պատշգամբում:

armtimes.com



Նման նյութեր