Թուրքիայում մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել․ առնվազն 6 տուժած կա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անկարայի փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ ջրի հզոր հոսքից տասնյակ մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, բախվել են միմյանց, մի մասն էլ ճանապարհից դուրս է քշվել: Ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 մեքենա է վնասվել:
Հաղորդվում է, որ վերջին 500 տարիների ընթացքում այստեղ առաջին անգամ է նման երևույթ գրանցվում: