Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Hayeli.am-ի տեղեկություններով պատրաստվում է հրաժարական տալ: Ամենայն հավանականությամբ՝ Կոնստանտին Օրբելյանը հրաժարական տալիս է վարչապետ Սերժ Սարգսյանի, այնուհետև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականների ֆոնին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել: