Դաշնակցությունը չի պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին։ Կուսակցությունը պատրաստ է աջակցել Փաշինյանին ոչ միայն ԱԺ-ում, այլև ապագա կառավարության կազմում։
ԱԺ-ը կընդունի Նիկոլ Փաշինյանի ձևավորած ժամանակավոր կառավարության ծրագիրը։ Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը մերժելու տարբերակը Ռուստամյանը խելամիտ չի համարում` նշելով, որ այդ դեպքում նորից նույն շրջապտույտը կսկսվի։
Արտահերթ ընտրությունների համար Ռուստամյանը ժամկետ չնշեց, բայց ասաց, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ նախ պետք է ձևավորվի իրական ընտրական միջավայր, որի դեպքում ընտրության արդյունքները պետք է ընդունելի լինեն բոլորի համար։
Իսկ նոր կառավարության կազմում լինելուց ՀՅԴ-ն, ըստ Ռուստամյանի, չի հրաժարվի։
Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am