«Այս ամենը մի քիչ տղա բերելու պես էր, բայց՝ անցած լինի․․․»
Advertisement 1000 x 90

«Այս ամենը մի քիչ տղա բերելու պես էր, բայց՝ անցած լինի․․․»

Մի քանի շատ կարևոր բան ասեմ․ գնամ պառլամենտ /օրվա մեջ էլ դժվար գրեմ/․

ա/․Ուշադիր լինենք․ այսօր Թրամփը Իրանի միջուկայինի մասով իր հայտարարությունն է անելու․․․ դրանից անչափ շատ բան է կախված աշխարհի, տարածաշրջանի զարգացումների, այդ թվում և Ղարաբաղի տեսանկյունից․․․ մեկ էլ ու չպարզվի, որ էս ամենը․․․ սպասենք․․․

բ/․Նիկոլը՝ ժողովրդին այսօր Հրապարակ հավաքելով հերթական ֆիասկոն գրանցեց․ նախ՝ նա էներգաթափ է եղել արդեն, իսկ էս շարժումը էներգետիկայի, գաղտնագրության վրա էր հունցված․․․ինքը սպառվեց, դեռ չսկասած․ հիմա նրա սիրտը խրախճանք է ուզում, նա արդեն ժողովրդի ֆակտորը, սպիտակ վերնաշապիկիկներով /սև լիֆերով/ օգնության է կանչում, և ժողովրդին

գ/․Որպես միզանսցեն է օգտագործում․

դ/․Երբ քաղաքական հստակ պայմանավորվածությունը կար, կարիք չկար դողացնել, որ կարող է պատահի ինքը վարչապետ չդառնա․․․

ե/․Մի հատ էլ ուշադիր լսեք Սերժ Թանկյանին․․․ չնայած եթե ինձ հարցնեք՝ այս ամենը մի քիչ տղա բերելու պես էր, բայց՝ անցած լինի․․․ Սերժ Թանկյանի խոսքի մեջ քողարկված հիասթափություն կար՝ անձի այս կարգի պաշտամուքի պահով․․․

զ/․և վերջապես․ ժողովուրդը Նիկոլին պետք է․․․ և ոչ միայն Նիկոլին․․․
-Որ եթե Աստված մի արասցե հարկ լինի Ղարաբաղյան խնդրում ինչ-որ բան «արձանագրել»․․․
-Նիկոլի խոսքն» աշխատի․․

Հ․Գ․
-Ու տա Աստված, որ այդ արձանագրումը լինի էս հայրենիքի, Ղարաբաղի օգտին․․․
Ինչին, կներեք, մի քիչ կասկածում եմ

Կարմեն Դավթյան



Նման նյութեր