Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Ճիշտ կլիներ, որ քվեարկությունից հետո պարոն Բաբլոյանը, որպես ԱԺ նախագահ շնորհավորեր Նիկոլ Փաշինյանին, ինչը չարեց։ Չէր խանգարի, որ նաև ծափահարեին։ Ի վերջո, ընտրվեց պետության ղեկավար։
Ընդհանրապես, հանրապետականներն իրենց խռովկանի նման են պահում այս օրերին՝ չգիտակցելով, թե ինչքան հետաքրքիր է կյանքը իշխանությունից հեռու։ Այնպես որ, ուրախացեք, մեծահոգի եղեք և փորձեք վայելել իշխանությունից դուրս ապրելու հաճույքը»։