Այսօր իմ պաշտպանյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի նախաձեռնությանը. նրանք ևս պահանջում են օր առաջ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին: Այս պահին իմ պաշտպանյալներին չեն տեղափոխել հացադուլավորների համար նախատեսված խուց, նրանք դեռևս շարունակում են մնալ իրենց խցերում»,- Forrights-ին հայտնեց Խանդոյանի և Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 15 օր է, ինչ հացադուլի մեջ է գտնվում Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նման ձևով պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղաքական բանտարկյալներին.
«Բացի վերոնշյալից, պահանջում եմ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որն ունակ կլինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար, ինչպես նաև ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների,նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ»,- իր հայտարարության մեջ ասել էր Չուգասզյանը: