Կարեն Քոչարյանի գրառումը.
«Երկու օր առաջ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ՀԴՄ կտրոններին:
Գործարար-պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի (ի դեպ երկուսն էլ մայիսի 8-ին կողմ քվեարկեցին պարոն Փաշինյանին) խանութներում շատ պարտաճանաչ տրամադրում եմ ՀԴՄ կտրոններ:
Սակայն ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ համաձայն այդ գործարարների խանութներում տրամադրվող ՀԴՄ կտրոնները գրեթե չեն ֆիքսվում ՊԵԿ ընդհանուր միասնական սերվերում (կամ ունեն միջանկյալ սերվեր, կամ այլ մախինացիաների հետևանքով): Իսկ դա նշանակում է, որ նրանք թաքցնում են հարկերը:
Պարոն Փաշինյան, Եվ ՈՒՐԵՄՆ, Ձեզ տեսնենք»: