HSBC բանկի վրա զինված հարձակում կատարած գնդապետը հրաժարվում է ցուցմունք տալ. tert.am
Advertisement 1000 x 90

HSBC բանկի վրա զինված հարձակում կատարած գնդապետը հրաժարվում է ցուցմունք տալ. tert.am

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող գնդապետ Դանիել Դանիելյանը մեղադրանքի վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել և դեռ չի պատրաստվում հայտնել, նա նաև հրաժարվում է ցուցմունք տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գնդապետի փաստաբան Արարատ Գրիգորյանը:

«Դա իր իրավունքն է, նա որոշել է իր իրավունքն այդպես իրացնել»,- շեշտեց փաստաբանը:

Փաստաբանն այլ մանրամասներ չհաղորդեց:

Հիշեցնեք, որ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում գործելու և երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալված ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։

tert.am