Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան եւ արտերկրյա լրատվամիջոցներին տված ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես է անցել իր առաջին օրը որպես վարչապետ՝ հատկապես, որ այսօր եռատոն է:
«Մենք եղանք Արցախում, Արցախի Հանրապետության նախագահի և ԱՀ և ՀՀ այլ ներկայացուցիչների հետ երթով շարժվեցինք դեի Արցախյան մեծ պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու, ապա եղանք Շուշիում, որից հետո անցկացրինք բանակցություններ՝ կարևորելով ՀՀ և ԱՀ հարաբերությունները»,- ասաց Փաշինյանը:
«Դրանք միջպետական հարաբերություններ են և չեմ կարծում, թե ճիշտ է նույն հարթության վրա դնել երկու հարցը»,- նշեց նա: