Ինչպես Ռուսաստանը լուռ քինգմեյքերի դեր խաղաց Հայաստանի հեղափոխությունում. Reuters
Advertisement 1000 x 90

Ինչպես Ռուսաստանը լուռ քինգմեյքերի դեր խաղաց Հայաստանի հեղափոխությունում. Reuters

Հայաստանում կոռուպցիայի և քրոնիզմի դեմ շաբաթներ տևած բողոքն իր հանգուցալուծմանը հասավ երեքշաբթի, երբ ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, գրում է Reuters-ը:

Մաքրելով նախկին խորհրդային հանրապետությունների հայտնի ապստամբությունների, հատկապես 2014թ. Ուկրաինայի արյունոտ դեպքերի բորբոսը՝ Մոսկվան այս անգամ չկանգնեց իշխող վերնախավի թիկունքում և իրավունք չտվեց նրան ուժ կիրառել:

Ի տարբերություն Ուկրաինայի առաջնորդների՝ Փաշինյանն իր հերթին ասաց, որ որևէ ծրագիր չունի Հայաստանը հեռացել Մոսկվայի ուղեծրից, և որ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

Փողոցում էլ Փաշինյանի համակիրներին խրախուսում էին օգտագործել միայն ազգային խորհրդանիշեր, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ապստամբները Մոսկվային բարկացրին Եվրամիության դրոշով:

Մյուս կողմից, համաձայն գործակալության անանուն դիվանագիտական աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր հերթին կապ է պահպանել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ ակնկալելով երկարաձգել իր իշխանությունը: Մասնավորապես, իր հրաժարականից 24 ժամ առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել Մոսկվայի պաշտոնյաների հետ, սակայն զրույցի բովանդակությունը աղբյուրները չեն հայտնել:

Այնուամենայնիվ, գործակալությունը փաստում է, որ Մոսկվայի ազդեցությունը ընդդիմադիր շարժման հաղթանակում միակ գործոնը չէ: Դրանում մեծ դեր են ունեցել նաև Սարգսյանի սխալ քայլերը և ցուցարարների եռանդը: Գործակալությունը որևէ վկայություն չի գտել հայաստանյան իրադարձություններում Ռուսաստանի ակտիվ միջամտության վերաբերյալ:

Եվ իսկապես, նման քայլի չդիմելու Մոսկվայի որոշումը արդեն բավարար էր հավասարակշռության նժարը հօգուտ ցուցարարների իջեցնելու համար, ինչի արդյունքում Ռուսաստանը դարձավ նախկին խորհրդային այդ հանրապետության փաստացի «քինգմեյքեր»՝ թագավորադիր, գրում է գործակալությունը:

Թարգմանությունը՝  aravot.am



Նման նյութեր