«Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարօրինակ խառնաշփոթի մեջ է ընկել»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարօրինակ խառնաշփոթի մեջ է ընկել»

Աշոտ Ասատրյանի գրառումը.

«Փաշինյանի Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարօրինակ խառնաշփոթի մեջ է ընկել։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին պաշտոնական այցը լինելու է Արցախ և առաջին ասուլիսը այնտեղ է տալու այդ ընթացքում Հայաստանում ներկա էին մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ ու դրանից հետևում էր, որ նրանք բոլորով պետք է գնան Արցախ, ինչի համար ժամանակին Ադրբեջանը բոլոր այցելուներին «սև ցուցակի» մեջ էր ներառում։

Հիմա հանկարծ ինչ-որ 3 լրատվամիջոց Ադրբեջանից թույլատվություն են խնդրել Արցախ այցելելու համար, հերիք չի սրանք նման հիմարություն են արել, Ադրբեջանն էլ իր կողմից իբր բարի կամքի դրսևորում թույլ է տվել, որ լրատվամիջոցի ներկայացուցիչները այցելեն Արցախ, դրան գումարած մի հատ էլ խորհուրդներ է տվել, թե կոնկրետ ինչ վայրեր այցելեն։

Հիմա, եթե սրանց կատարած քայլերը դասական հոգեկան հիվանդի քայլեր չեն, ապա ինչ անուն կարելիա դնել նման պահվածքին»։