Միսակ Մանուշյանի և այլ մարդկանց հիշատակին հարգանքի տուրք են մատուցել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Միսակ Մանուշյանի և այլ մարդկանց հիշատակին հարգանքի տուրք են մատուցել. armeniasputnik.am

Օդա-դեսանտային զորքերի վետերանը կարծում է, որ պատերազմի մասին հիշողությունը միշտ պետք է ապրի։

Ֆրանսիական Դիժոն քաղաքում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հարգանքի տուրքի արարողությունը։ Այս մասին հայտնում է France Bleu պարբերականը։

«Ի՞նչ հուշ է մեզ մնում Երկրորդ համաշխարհային պատերազմից։ 73 տարի է անցել, վետերանները գնալով քչանում են։ Դիժոնում կայացած հերթական արարողությանն այս տարի մասնակցեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները, պատգամավորներն ու սենատորները, բանակի ներկայացուցիչները։ Նրանք հավաքվել էին Դիժոնի Գնդակահարվածների հուշարձանի մոտ, որից հետո գնացին Նոտր Դամ եկեղեցի ժամերգության», — հայտնում է պարբերականը։

Քաղաքի քոլեջներից մեկի ուսանողները հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել։ Իսկ աշակերտուհիներից մեկը ընթերցել է հերոս Միսակ Մանուշյանի նամակը, որը նա գրել է մահապատժից առաջ իր կնոջը՝ Մելինեին։ Դրանում նա ասում է, որ պայքարում է ճիշտ բանի համար, սակայն մահվան է գնում` գերմանացի ժողովրդի նկատմամբ առանց ատելության։

Օդա-դեսանտային զորքերի նախկին զինվոր Ժան Պոլ Տերյեն ասում է, որ հիշողությունը պատերազմի մասին պետք է ապրի։ Նա ասում է, որ, ցավոք, այսօր բոլորը չեն, որ ընկալում են խաղաղության կամքի ու պատերազմից հրաժարվելու մինջև սահմանը։

armeniasputnik.am



Նման նյութեր