Պաշտոնական Բաքվի կոչը Հայաստանի նոր ղեկավարությանը
Advertisement 1000 x 90

Պաշտոնական Բաքվի կոչը Հայաստանի նոր ղեկավարությանը

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Հայաստանի նոր ղեկավարության հետ։

Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով:

«Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- ասել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնիայի խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Այն նաև բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորություններ կստեղծի, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Հաջիևը տեղեկացրել էր, որ Բաքուն մտահոգված է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Արցախը ևս բանակցային կողմ դառնա:

armeniasputnik.am



Նման նյութեր