
Սիրո ու հանդուրժողական հեղափոխությունն իրականացնողներիս թող ուղեկցեն այս կարևոր խրատները.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԱՆՀԱՐԳԱԼԻՑ:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԱՆՈՂՈՔ:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ՔՆՆԱՄՈԼ:
ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԵՐԿԵՐԵՍԱՆԻ:
ԽԵԼԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԽՈՐԱՄԱՆԿ:
ՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԿԵՂԾԱՎՈՐ:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ՄԱՆՐԱԽՆԴԻՐ:
ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԱՆՀՈՂԴՈՂԴ:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԲՌՆԱԿԱԼ:
ՊԱՏԻՎՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԱՄԲԱՐՏԱՎԱՆ:
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ առանց սիրո մարդուն դարձնում է ԱԳԱՀ:
ՀԱՎԱՏՆ առանց սիրո մարդուն դարձնում է ՄՈԼԵՌԱՆԴ: