Շուտով էկրաններին, նոր ֆիլմ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շուտով էկրաններին, նոր ֆիլմ

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին։ Ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթև Հովակիմյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Սաբինա Ահմեդովան, Վիկտոր Ստեփանյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարկարյանը, Իրինա Բեզրուկովան, Հասմիկ Ալեքսանյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Միքայել Արամյանը, Վրույր Հարությունյանը և այլոք: «Երկրաշարժ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա վերջին։ Այն կինովարձույթում կլինի 2016-ի դեկտեմբերից: Հայաստանյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 17-ին: Ֆիլմի սաունդթրեքը Հայկոյինն է: