Խորհրդարանում Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը
Advertisement 1000 x 90

Խորհրդարանում Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ ՀՅԴ համամասնական հերթական համարի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Արմենուհի Կյուրեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանին էլ խորհրդարանում կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը:

«Այսօր լրանում է ժամկետը, երբ Աղվան Վարդանյանը կարող է հետ վերցնել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Եթե այսօր դա տեղի չունենա, վաղը կլինի հայտարարություն, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է»,- մանրամասնեց Կյուրեղյանը:



Նման նյութեր