Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ Բաղրամյան 26-ում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ-ականների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ծառուկյան դաշինքը պատրաստվում է կոալիցիա կազմել վարչապետի հետ։ Նրանք պահանջել են առաջին փոխվարչապետի պաշտոնն ու և 4 նախարարի պորտֆել։
Որպես փոխվարչապաետ՝ քննարվել են Նաիրա Զոհրաբյանի, Իշխան Զաքարյանի և Միքայել Մելքումյանի թեկնածությունները։ Վերջնական պայմանավորվածություն կողմերի միջև տեղի չի ունեցել։
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ կողմ է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, քանի որ այդկերպ նաև սկիզբ կդրվի կին փոխվարչապետի ինստիտուտին։
Թե որ նախարարական պորտֆելների շուրջ է եղել պայմանավորվածությունը, կփորձենք ճշտել ավելի ուշ։