Արքայազն Հարրիի ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ճաշակները մեծ ազդեցություն են ունեցել նորաձևության ինդուստրիայում բիզնեսի վրա:
Այդ մասին գրել է BBC News-ը: Brand Finance կոնսալտինգային ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Հեյի խոսքով՝ հագուստը, որը նմանօրինակն է այն հանդերձի, որով թագավորական ընտանիքի կանայք հայտնվում են հանրության առջև, նույն օրը հաշված ժամերի ընթացքում իսպառ վաճառվում է խանութներում: «Բեժագույն վերարկուի վաճառքները Asda սուպերմարկետների ցանցում 300 տոկոսով ավելացան այն բանից հետո, երբ դքսուհուն տեսան Burberry մակնիշի նման հագուստով»,- պատմել է Հեյը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլի՝ միլիտարի ոճով երկքղանցք պիջակը, որը թողարկել է Mackage կանադական նորաձևության տունը, դրանով արքայազնի հարսնացուի հայտնվելուց հետո աշխարհի 21 երկրներից երկրպագուներ խանութներից մեկ գիշերվա ընթացքում «սրբեցին» մինչև վերջին նմուշը: Դևիդ Հեյը նաև հավելել է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի օրվա կապակցությամբ թողարկված հուշանվերային արտադրանքը խանութներին կբերի մոտավորապես 203 մլն դոլար: