Հայտնի է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել էր Վլադիմիր Գասպարյանին ազատել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից և ստորագրել համապատասխան փաստաթուղթը:
Քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանով Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես հեռացվեց իր զբաղեցրած դիրքից: Hayeli.am-ի տեղեկություններով՝ այս պաշտոնում նշանակվելու համար շրջանառվում են Վովա Գասպարյանի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի և 2009 թվականից ոստիկանապետի տեղակալ, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակված Արթուր Օսիկյանի անունները: