ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի փոխարեն պատգամավորական մանդատը բաժին կհասնի ՀՀԿ համամասնական ցուցակի 195-րդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Հակոբյանին («Կիլիկիա» գործարանի սեփականատեր):
Քանի որ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքից, ապա նրան փոխարինելու է նույն ընտրական տարածքում ստացած ձայների թվով նրան հաջորդող թեկնածուն: