Միլիարդատեր Սեսիլ Չաոն Cheuk Nang Holdings Ltd. ընկերության սեփականատերն է և մեծ գումար է առաջարկում յուրաքանչյուր տղամարդու, ով կարող է համոզել իր աղջկան ամուսնանալ։
Մինչ այժմ Ջիջին 20 հազար բացասական պատասխան է տվել իր երկրպագուներին։
Բանն այն է, որ Ջիջին ավելի քան 10 տարի է, ինչ լեսբիական կապի մեջ է Շոն Իվ անունով աղջկա հետ։
Բնական է, որ Սեսիլ Չաոն իր երեխային երջանկություն է ցանկանում, այդ պատճառով, որպես օժիտ իր դստեր համար, պատրաստ էր տալ 40 միլիոն դոլար, իսկ 20 հազար անհաջող առաջարկություններից հետո, նա որոշել է գումարը բարձրացնել մինչև 180 միլիոն դոլար։
Դուստրը կտրականապես հրաժարվում է հոր կամքին ենթարկվել և ամուսնանալ մի մարդու հետ, ով կընտրի իրեն բացառապես գումարի համար։
Հարցազրույցներից մեկի ժամանակ Սեսիլն ասել է․
«Ես չեմ ցանկանում խառնվել իմ դստեր անձնական կյանքին, միայն ուզում եմ, որ նա երջանիկ ամուսնություն ունենա և արդյունքում կարողանա ժառանգել իմ գործը»։
Ի պատասխան հորը` Ջիջին նամակ էր հրապարակել տեղի թերթերից մեկում, որում գրել էր․
«Հայրս կարծում է, որ հեշտ է հոմոսեքսուալությունից անցում կատարել հետերոսեքսուալություն։ Կարծում եմ, որ կամուսնանամ տղայի հետ այն ժամանակ, երբ ինքը ամուսնանա տղամարդու հետ։ Հոնկոնգում շատ հիանալի տղամարդիկ կան, բայց նրանք իմ համար չեն»:
Աղբյուրը՝ scmp.com