Արթուր Կուկունյանի գրառումը.
«Որ Նիկոլի մասին շատ անմեղ հումոր անելու համար մարդիկ անֆռենդ են անում, դա կարամ հասկանամ, բայց որ Նիկոլի նշանակած ոստիկանապետին արդեն չի կարելի բան ասել, էս արդեն լրիվ ուրիշ ստադիա ա…
96-ի Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ մտնելու արկածախնդրությամբ ավարտված շարժման տակ մնացածներ տեսել եմ, հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին աստվածացնողներ տեսել եմ, 2008-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ասած բոլոր մտքերն ու բոլոր գործողությունները ճիշտ համարող ֆանատներ տեսել եմ, իդեպ էս բոլոր տեսակ մարդկացից մինչև էսօր կան, որոնք տենց էլ չեն փոխել իրանց կարծիքը, չեն մեղմացրել տեսակետը։
Հիմա, հեղափոխական պաթոսի բառապաշարով ասած՝ կերտվում ա հերթական տեսակը՝ Նիկոլը ինչ անում ա ճիշտ ա անում, Նիկոլի հետ կապված հումորներն էլ պետք ա սարկազմից զուրկ լինեն, միայն փաղաքշեն ու շոյեն նրա անձը։ Տեսնենք՝ ինչ այլ դրսևորումներ կունենա էս տեսակը»: