Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Սույնով երաշխավորում ենք, որ թիվ 58212116 քրեական գործով մեղադրյալ Գարեգին Բաբկենի Չուգասզյանը գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Գարեգին Բաբկենի Չուգասզյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու և փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտականությունները»,- նշված է փաստաթղթում: