Բրազիլիայի նախագահի կինը նետվել է լիճը՝ շանը փրկելու համար
Advertisement 1000 x 90

Բրազիլիայի նախագահի կինը նետվել է լիճը՝ շանը փրկելու համար

Բրազիլիայի առաջին տիկին Մարսելա Տեմերը որդու հետ նախագահական նստավայրի այգում զբոսանքի ժամանակ նկատել է, որ շունը հայտնվել է լճում: Կենդանին եղել առաջին տիկնոջ շունը: Այդ մասին հայտնում է BBC-ին:

Շունը ինչ- որ բան է նկատել ջրի մեջ և նետվել է դեպի լիճը, սակայն հետո չի կարողացել վերադառնալ, և չնայած իր դիրքին՝ նախկին ֆոտոմոդելը` նախագահի կինը, կենդանուն վտանգի մեջ չի թողել և հագուստով նետվել է լիճը, որպեսզի շանը փրկի:

Ինչպես գրում է աղբյուրը, նշված վայրից ոչ շատ հեռու գտնվել է անվտանգության աշխատակիցը, ով հրաժարվել է կենդանուն փրկել: Եվ միջադեպի հետևանքով նրան աշխատանքից ազատել են:

pastinfo.am



Նման նյութեր