Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման ու սփյուռքի նախարարներ է նշանակել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Մխիթար Հայրապետյանին նշանակել սփյուռքի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին»,- ասված է հրամանագրում: