
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների աջակիցները Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի հատվածում փակել են Արշակունյաց պողոտան:
Քաղաքացիները փողոցը փակելու որոշում կայացրին այն բանից հետո, երբ դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործող 11 ամբաստանյալների կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությունը:
Դատական նիստին մասնակից քաղաքացիները վճռի հրապարակումից հետո որոշեցին իրենց բողոքն արտահայտել փողոց փակելու եղանակով: Նրանք դուրս եկան դատարանի շենքից և փակեցին Արշակունյաց պողոտան, որը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ: