Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
«Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին:
ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, ըստ տարբեր խոսակցությունների շրջանառվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը:
Մեր տեղեկություններով, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը շարունակելու են իրենց գործունեությունը ԱԺ-ում: