ՀՀ ոստիկանությունը որոնում է անհետ կորած Խաչատուր Գևորգյանին
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունը որոնում է անհետ կորած Խաչատուր Գևորգյանին

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գևորգյանը, որը մայիսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից՝ հավելելով. «Խաչատուր Գևորգյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով:

Հագին եղել են մուգ կապույտ ջինսե տաբատ, սև վերնաշապիկ, սև կոշիկներ:

Խաչատուր Գևորգյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-41-01-32, 055-00-22-15 կամ 1-02»։