Նարինե Մկրտչյանի հրապարակումը.
«Կադրային քաղաքականությունը մշտապես եղել է ՀՀ բոլոր իշխանությունների աքիլլեսյան գարշապարը։ Նիկոլն այժմ նույն ծուղակում է հայտնվել։ Ես չեմ կիսում այն ցնծությունը, որ 28 տարեկան երիտասարդը նշանակվում է Սփյուռքի նախարար, 29 տարեկանը’ փոխվարչապետ։ Մեկը երևի Արևմտյան Հայաստան զբոսաշրջային տուրեր է կազմակերպել և որոշել է, որ Սփյուռքը լավ գիտե։
Ինչ վերաբերում է ԱԱԾ պետին, ապա ասում են, որ ռուսական համարանիշներով հսկայական Ջիփ է վարում, փափկակենցաղ է, պետական ծառայություն ունեցող նրա ծնողներին հաջողվել է լավ բիզնես բացել պետական աշխատավարձով։
Նիկոլի կադրային քաղաքականությունը պետք է անթերի լինի։ Սա հեղափոխության արժանապատիվ հաղթանակի շարունակականությունն ապահովելու, անհրաժեշտ պայման է։
Սա Պետություն է։ Չի կարելի այսքան անլրջացնել պետականաշինությունը։ Նույնիսկ, եթե սա խիստ ժականակավոր կառավարարություն է, բայց Նիկոլի կառավարման այցեքարտն է։
Նիկոլն արեց անհնարինը’ հեռացրեց Սերժին և Ռոբերտին, և միանգամայն հնարավոր է արդյունավետ կադրային քաղաքականություն իրականացնել։
Սա նույնքան կարևոր խնդիր է, որքան Սերժին հեռացնելը»։