Փողոց փակելը գործիք է, որով ուշադրություն է հրավիրվում խնդրին, սակայն ես կարծում եմ, որ «Սասնա ծռերի» դատավարությունը իրականում ուշադրություն գրավելու խնդիր չունի, որովհետև ամբողջ հանրության ուշադրության կենտրոնում է:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների կողմից իրականացվող բողոքի ակցիային: