Արեն Ապիկյանի գրառումը.
«Կառավարությունը ձևավորելով այս պահին նույն համակարգում աշխատող պաշտոնյաներից վարչապետը փորձում է անցնցում վերցնել պետական կառավարումը իր ձեռքը։ Դա միանշանակ ճիշտ է հատկապես ուժայինների պարագայում։ Коней на переправе не меняют.
Միաժամանակ, ես սպասում եմ իրենից ավելի օրիգինալ լուծումների երբ հերթը հասնի տնտեսական, արդարադատության և սոցիալական բլոկին։
Ամեն դեպքում շատ մի ոգևորվեք/տխրեք այս նշանակումներից։ Հաշվի առեք, որ սա անցումային (ժամանակավոր) կառավարություն է, որը գործելու է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։