Բառարան մայներների և կրիպտոարժույթների տնօրինողների համար. vivaronews.am
Advertisement 1000 x 90

Բառարան մայներների և կրիպտոարժույթների տնօրինողների համար. vivaronews.am

Կրիպտոարժույթներն ու դրանց հետ կապված բոլոր տերմինները մարդկանց բառապաշարում հայտնվել են ընդամենը վերջերս: Եվ եթե մի քանի ամիս առաջ մարդկանց պետք էր բացատրել, թե ինչ է կրիպտորաժույթը, մայնինգը կամ բիթքոինը, հիմա խնդիրն ավելի դժվար է, որովհետև ամեն օր նոր տերմին է ավելանում այս առեղծվածային բլոկչեյն կոչված երևույթի շրջանակներում:

Ձեզ ենք ներկայացնում այդպիսի մի քանի բառեր:

HODL – այս բառը առաջացել է անգլերեն hold(պահել) բառից: 2013 թ. բիթքոին-համայնքի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը սխալմամբ գրում է HODL hold-ի փոխարեն: Նա ցանկանում էր ասել, որ ինքը պահում է իր արժույթը և չի վաճառում, չնայած փոխարժեքի տատանումներին: Համայնքի մյուս անդամները գրությունը վերծանեցին որպես «hold on for dear life»(մնալ լավ կյանքի համար): Այսինքն, չնայած կուրսի տատանումներին, կրիպտոարժույթի տերերը չեն վաճառում դրանք: Արտահայտությունն օգտագործվում է որպես կեղծ ահազանգ:

To the moon(դեպի լուսին)  արտահայտությունն օգտագործվում է նկարագրելու համար կրիպտոարժույթի գնի բարձրացումը:

When Lambo(երբ Լամբո) – այս արտահայտությունը վերծանվում է որպես «ե՞րբ կգնես Լամբորջինի»: Դրա ի հայտ գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ կրիպտոարտարժույթի սեփականատերերը շատ արագ հարստանում են: Այս հարցը տալով, դուք ճշտում եք, արդյո՞ք նա լավ է վաստակում կրիպտոարժույթով:

Hyperbitcoinization(հիպերբիթքոինիզացում)- այս տերմինով նկարագրվում է կրիպտոարժույթի տիրոջ հրաշալի ապագան, որտեղ մնացած արժույթները արժեզրկվում են և փոխարինվում է նրանով, ինչը ունի սեփականատերը: Իդեալական ֆինալ է, բայց ոչ բոլորի համար:

OCD(Obsessive Cryptocurrency Disorder)– կրիպտոարժույթի տնօրինողին բնորոշ սինդրոմ է: Սա հայտնվում է, երբ օր ու գիշեր նա հետևում է արժույթի վերելքին և անկումին:

FUD(Facts U Dislike)(փաստեր, որոնք քեզ դուր չեն գալիս)- այս տերմինով նկարագրվում է թեմաները, որոնք ցավոտ են կրիպտոարժույթի տնօրինողների համար: Այսպիսի թեմաների շոշափումը կարող է հանգեցնել կռվի:

Nocoiner – տերմինը նկարագրում է մարդու, ով չունի կրիպտոարժույթ: Ավելի հաճախ այս տերմինը օգտագործում են ոչ միայն մարդու համար, ով չունի կրիպտոարժույթ, այլ նաև ծաղրում է ունեցողներին և մայներներին, քննադատելով այն ամենը ինչը կապված է կրիպտոարժույթի հետ:

Altcoin – այս տերմինով անվանվում է  ցանկացած այլ կրիպտոարժույթ, բացի բիթքոինից: Վերծանվում է որպես ալտերնատիվ քոին:

Rekt – այս բառը առաջացել է անգլերեն «wrecked» (ձախողված) բառից: Այն օգտագործում են թերյդերների համար, որոնք սխալ որոշում են կայացրել: Օրինակ արժույթը վաճառել են դրա վերելքից առաջ:

DYOR- «Do your own research»(արա քո սեփական հետազոտությունը կամ մտածիր սեփական ուղեղով)-այս արտահայտությունը կոչ է անում որոշումներ կայացնել ինքնուրույն, առանց հենվելու որևէ մեկի կարծիքի վրա:

(Whale)Կետ- Շուկայում կարևոր խաղացող, ով ունի մեծ քանակությամբ կրիպտոարժույթ: Նրա գործողություններն արժույթի հետ կարող են մեծ ազդեցություն ունենալ դրա արժեքի վրա:

vivaronews.am



Նման նյութեր