Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը և խմբավար Եղիշե Ամիրյանը կմասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին, որը տեղի կունենա մայիսի 17-18-ը Բելարուսի մայրաքաղաք Մինսկում:
Թալինի Արմաթը հիմնադրվել է Ucom ընկերության կողմից: Հենց այստեղ էլ Արմանն ու իր թիմակիցները ծրագրավորման հմտություններ են սովորում և ստեղծում իրենց պրոդուկտները: Ucom ընկերությունը աջակցել է նաև, որպեսզի նրանք մասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին ու ներկայացնեն իրենց հավելվածը:
14-ամյա Արմանը կներկայացնի իր՝ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ և կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները:
Նշենք, որ EMERGE-ը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար: Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի սթարթափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը: Կոնֆերանսին կլինեն 1000 ավելի այցելուներ և իհարկե մի շարք ներդրողներ: