Երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի, պետք չի` Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել. Մանվել Գրիգորյան. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի, պետք չի` Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել. Մանվել Գրիգորյան. armlur.am

Դավիթ Տոնոյանը զինվորական է, բանակը շատ լավ ճանաչում է: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպիս տեսակետ հայտնեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` չցանկանալով համեմատություն անցկացնել Վիգեն Սարգսյանի և Տոնոյանի միջև:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, մասնավորապես Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձին, գեներալը նշեց, թե դա պետք է ասվի:

«Դա պետք է ասվի, բայց դեռ չի կարող տենց լինել: Մենք , որ փորձենք Արցախին բերենք բանակցությունների սեղանին, էն կողմից էլ Թուրքիան ա գալու, դա ոչ մեկին ձեռնտու չէ: Ոնց եք պատկերացնում Հայաստանի և Արցախի նախագահները գնան, նստեն Ալիևը մենա՞կ գա, բանակցի»,- նշեց նա:

armlur.am



Նման նյութեր