Քիչ առաջ մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքը տվել է իր համաձայնությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դառնալու արդարադատության նախարար:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իր ֆեյսբուքյան էջում այդ մասին հայտարարություն է արել, «Հանրապետություն» կուսակցությունն էլ տվել է իր համաձայնությունը, որ ինքը դառնա նախարար:
Լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանին էլ առաջարկվել է գլխավոր դատախազի պաշտոնը և նա դառնալու է գլխավոր դատախազ: Այդ մասին պարոն Զեյնալյանն ասաց. «Մենք նման խոսակցություն չենք ունեցել»: