Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում երկու գիշերային ակումբներում հատուկ ուժերի գործողությունների դեմ, որի ընթացքում, ցուցարարների կարծիքով, այցելուները ենթարկվել են բռնության և նվաստացման: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հրապարակում հավաքվել է ավելի քան երկու հազար երիտասարդ: Նրանք պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիի և հատուկ գործողություն իրականացրած ոստիկանների անհապաղ հրաժարականը:
«Իշխող քաղաքական ուժը երկրում վեց տարի բռնապետություն է հաստատել, իշխանությունները մեզ պատերազմ հայտարարեցին, բայց մենք անպայման հաղթելու ենք այս պատերազմը: Մենք պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին: Մեր գործողությունը անորոշ է լինելու, մինչև մեր բոլոր պահանջները չբավարարվեն» – հայտնում են ակցիայի մասնակիցները:
Գործողությունները ոստիկաններն իրականացրել են «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում: