Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակված սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը հայաստանյան հանրությանը հայտնի է բողոքի մի քանի ակցիաներից: Նա Խորենացիում է եղել ՊՊԾ գնդի գրավման դեպքերին հաջորդած փողոցային պայքարի ժամանակ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվիստներից է, «Քայլ արա» շարժման առաջին օրերից ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին, մինչ այդ եղել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ, թուրքագետ է, նորարարական մի շարք ծրագրերի է մասնակցել:
2017-ի սեպտեմբերին արված գրառմամբ Մխիթար Հայրապետյանը պատմում է մի շատ ուշագրավ դրվագ. «Եթե Գերմանիա տեղ ասում եք՝ Արմենիայից եք եւ շշմած ձեզ վրա են նայում՝ Ռումինա-Ռումինա կրկնելով, ձեզ մի կորցրեք, անմիջապես տվեք, անմիջապես տվեք Արթուր Աբրահամի անունը, ստեղ պատ ա ծակում: Կամ էլ իսկապես տեղն են բերում մեր երկիրը, կամ էլ ուղղակի վախից են ասում՝ ա՜, Արմենիա՜, բա ոնց չգիտենք: Հ. Գ.- Իմիջիայլոց, հենց երեկ Բեռլինի Կուդամ պողոտայում տեսանք իր շքեղ մեքենայով անցնող Արթուրին, շատ հաճելի զգացողություն էր, ձեռքով արեցինք, շան տեղ չդրեց»:
Ավելի մանրամասն՝ aravot.am