ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասված է հրամանագրում
Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում:
ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»,-ասված է նախագահի համապատասխան հրամանագրում:
Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Լևոն ՎԱՀՐԱԴՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»,-ասված է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,-ասված է հրամանագրում:
Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել մշակույթի նախարար»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-ասված է հրամանագրում:
Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է հրամանագրում: