ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Հրաչյա Ռոստոմյանին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը
Ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին՝ Երևանում:
Կրթություն
1998-2003 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
2003-2006 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
1997-1999 թվականներին – «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
2006–2009 թթ. – Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
2008–2009 թթ. – Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
2010 թվականից – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]:
Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։
Պարգևներ և կոչումներ
Պարգևատրվել է.
Երախտագիտության մեդալով (2015)[2]
ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
Պահեստի լեյտենանտ։
ՀՀ սպորտի վարպետ։
Միջազգային կարգի մրցավար։
Անկուսակցական է: