ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կենսագրությունը
Advertisement 1000 x 90

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար:

Նորանշանակ նախարարի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երևանում:

Կրթությունը

1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

1989թ. – Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ

1991թ. – Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն

1997թ. -ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2002-2008թթ. – Ժնևի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա

2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը` Ժնև, Շվեյցարիա

2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա

Դիվանագիտական աստիճանը 
Արտակարգ և լիազոր դեսպան:

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:



Նման նյութեր