Օրգանիզմը կարելի է մաքրել տոքսիններից, ազատվել հոգնածությունից ու հոդացավերից պարզ միջոցով։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ խորհուրդ է տրվում այս միջոցներն օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։ Արդեն առաջին իսկ օգտագործումից հետո կարող եք նկատել դրական արդյունքը։
Առաջին բաղադրատոմս. հարկավոր է.
- 100 գրամ կերակրի սոդա
- 100 գրամ հիմալայան կամ ծովի աղ
- 50 գրամ մագնիումի սուլֆատ
- 100 մլ խնձորի քացախ
- 10 կաթիլ ցիտրուսային եթերային յուղ (նարինջ, կիտրոն, մանդարին)։
Խորհուրդ է տրվում աղը նախապես լուծել տաք ջրի մեջ, ավելացնել խնձորի քացախը, սոդան և եթերային յուղը։ Ոտքերը հարկավոր է ջրի մեջ պահել մոտ 30 րոպե։
Երկրորդ բաղադրատոմս։ Այս միջոցը կօգնի ազատվել հոգնածությունից, գլխացավերից, դուրս բերել տոքսիններն ու ազատվել մաշկի հետ կապված խնդիրներից։
Հարկավոր է.
- կես բաժակ կավ
- 5 կաթիլ ցանկացած եթերային յուղ
- 100 գրամ մագնիումի սուլֆատ։
Տաք ջրում լուծեք մագնիումի սուլֆատը, ավելացրեք ձեր նախընտրած եթերային յուղը։ Ոտքերը տարայի մեջ պահեք 20 րոպե։ Կավի վրա մի փոքր ջուր ավելացրեք՝ խիտ զանգված ստանալու համար։ Խառնելու համար օգտագործեք պլաստիկ կամ փայտե գդալ։ Այն քսեք թաց մարմնին նուրբ, մերսող շարժումներով։ 5 րոպե շարունակ մերսեք մաշկը։ Սա կօգնի լավացնել արյան շրջանառությունը, կբացի ծակոտիները և առավել արդյունավետ կդարձնի դետոքսիկացիան։
Երրորդ բաղադրատոմս. հարկավոր է.
- 50 մլ ջրածնի պերօքսիդ
- 10 գրամ իմբիրի փոշի
Բաղադրիչները լցրեք վաննայի մեջ։ Ընդունեք 30 րոպեից ոչ ավելի։
Չորրորդ բաղադրատոմս. հարկավոր է.
- 1 բաժակ անանուխի թուրմ
- 100 գրամ կերակրի սոդա
- 100 գրամ կապույտ կավ
- 25 գրամ մագնիումի սուլֆատ։
Բոլոր բաղադրիչները լցրեք տաք ջրի մեջ։ Լոգանք ընդունեք 20-25 րոպե։
Ուշադրություն։ Որևէ միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը