ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կենսագրությունը
Advertisement 1000 x 90

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կենսագրությունը

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:

Կրթությունը

Ա. Մինասյանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։

1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

1997-2001 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։

Քաղաքական գործունեությունը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Մարտի 1-ի իրադարձություններ

16.06.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

2005 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ օգոստոսի 12-ից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում[2]:

2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար[4]: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 6-ը

ՀՀ Բնապահպանության նախարար

Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում

1996-1999 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, ապա բաժնի պետ, վարչության պետ։

1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ։

2000 թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ.:

Գիտամանակավարժական գործունեությունը

1998 թվականից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս։

2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան։ 11 գիտական հոդվածների հեղինակ է։

2004-2005 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս։

2005-2006 թթ. – Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի դասախոս։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 



Նման նյութեր