Advertisement 1000 x 90

Նրանց համար, ովքեր շատ ալարկոտ են մարզվելու համար, բայց ուզում են հարթ որովայն ունենալ

Երազած մարմինն ունենաու համար մեծ ջանքեր է հարկավոր գործադրել։ Սննդակարգին հետևելն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր պայմաններ են, որոնք կամքի ուժ և մեծ ջանքեր են պահանջում։ Fithacker.ru-ն գրում է, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարող եք փորձել նաև այս ըմպելիքը։ Բայց հաշվի առեք, որ ձեր երազած կազմվածքին հասնելու համար շատ կարևոր է առողջ սննդակարագը։

Ամենակարևոր բաղադրիչը բանանն է, որը օգնում է ոչ միայն դետոքսիկացիայի դեպքում, այլև մյուս բաղադրիչների հետ համադրելու դեպքում կարող է լավացնել նյութափոխանակությունը։

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ նշի կամ կոկոսի յուղ
  • 2 սառեցված բանան
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 500 մլ նշի կաթ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • մի փոքր մշկընկույզ։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում։ Ըմպելիքը միշտ օգտագործեք թարմ վիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը