Դերասան Թոբի Մագուայրը, որը հռչակ է ձեռք բերել «Սարդ մարդը» ֆիլմում խաղացած դերով, ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ Ջենիֆեր Մեյերից: Նրանք չարացած չեն միմյանց նկատմամբ եւ խոստացել են առաջին տեղում դնել իրենց երկու երեխաների երջանկությունն ու բարեկեցությունը: Այս մասին հայտնում է People հանդեսը:
«Երկար որոնումներից եւ խորհրդածություններից հետո մենք որոշում ընդունեցինք բաժանվել: Մենք մեզ համարում են հոգատար ծնողներ եւ մեր գլխավոր գերակայությունը երեխաների համատեղ դաստիարակությունն է սիրով, հարգանքով եւ բարեկամությամբ»,- հրատարակությունը մեջբերում է զույգի հայտարարությունը:
People-ը ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Մագուայրը եւ Մեյերը խուսափում են ամուսնալուծություն բառն օգտագործել: Հանդեսը դեռ հավաստի տեղեկություններ չունի՝ արդյոք ամուսինները պատրաստվում են լուծարել իրենց ամուսնությունը, թե պարզապես առանձին են ապրելու:
Դերասանը եւ ոսկերչական զարդերի դիզայները ամուսնացել են 2007 թվականին: Նրանք չորս տարի հանդիպել են նախքան հարսանիքը: Զույգն ունի ինը տարեկան դուստր՝ Ռուբին, եւ յոթ տարեկան որդի՝ Օթիսը: Մայրը նշանադրության մասին հայտարարել է դստեր ծնվելուց անմիջապես հետո:
Մագուայրն ընդհանուր առմամբ խաղացել է 45 ֆիլմերում, որոնցից առավել մեծ ժողովրդականություն վայելողները համարվում են՝ «Մեծ Գեթսբին» (2013), «Ֆավորիտը» (2003), Փլեզանթվիլը» (1998) եւ «Եղբայրները» (2009): Վերջին աշխատանքը դերասանին բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ, որն ԱՄՆ-ում իր հեղինակությամբ զիջում է միայն «Օսկար»-ին: Մագուայրը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Սարդ մարդը» արկածային ժապավենում եւ նրա շարունակություններում խաղացած գլխավոր դերով, որոնք էկրան են բարձրացել 2004 եւ 2007 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: