Երկվորյակներ: Պարադոքսալ է, բայց շփվող Երկվորյակներին ամենավատն են հասկանում: Մարդիկ սովոր են համարել, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկերեսանի են, ստախոս, մարդկանց ասում են այն, ինչ վերջիններս ցանկանում են լսել՝ հետագայում նրանց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով: Կարծիք կա, որ Երկվորյակները միշտ դիմակ են կրում, հազվադեպ անկեղծանում: Իրականում սա չափազանցություն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են ստում, բավական բաց են շփման համար: Նրանք իրականում շատ ավելի հուսալի են և պատասխանատու, քան կարծում եք:
Կույս: Շատերն են սխալմամբ կարծում, թե Կույսերն այն աստիճանի պերֆեկցիոնիստ են, որ երբեք չեն թուլանում և չեն կարողանում ուրախանալ: Մարդիկ համարում են, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձանձրալի են, ամբողջությամբ կենտրոնացած սեփական մտքերի վրա: Բայց ոչ միշտ է այդպես: Իրականում Կույսերը հոգատար են, հաճելի, ստեղծագործող:
Կարիճ: Մարդիկ հակված են կարծել, թե Կարիճները բացասական, հոռետես մարդիկ են, քանի որ նրանք բավական փակ են: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական լուսավոր կողմեր ունեն: Նրանք կարողանում են երջանկություն, ուրախություն զգալ: Այո՛, Կարիճները կարող են թաքցնել զգացմունքները, բայց դա չի նշանակում, թե նրանք զգացմունքներ չունեն:
Այծեղջյուր: Կարծիք կա, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց աշխատասեր են, չուներ զգացմունքներ, ձանձրալի են: Որպես կանոն՝ նրանք ուրախ, կենսախինդ մարդիկ են: Այո՛, նրանք շատ են աշխատում, բայց նաև կարողանում են հանգստանալ: Այծեղջյուրները ոչ միշտ են «չափազանց ճիշտ». նրանք ևս սխալներ են թույլ տալիս, անպատասխանատու և թեթևամիտ լինում:
Ջրհոս: Երբեմն կարող են վանել մարդկանց և նույնիսկ չհասկանալ՝ ինչու են դա անում: Հաճախ սառն են թվում, կոպիտ, օտարացած, բայց սոցիալական միջավայրում հաճախ են անհարմար են զգում իրենց և չեն հասկանում՝ ինչպես վարվել: Մարդիկ հակված են մտածել, թե Ջրհոսները փակ են, անտարբեր, թքած ունեն բոլորի և ամեն ինչի վրա: Այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը՝ չնայած կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն կարող են փակվել, չխոսել, խուսափել շփումից:
Ձկներ: Բոլորը կարծում են, թե Ձկներն այնքան զգացմունքային են և ընկալունակ, որ կարող են կոտրվել ցանկացած պահի: Իրականում նրանք ուժեղ են, չեն պատրաստվում անել այն, ինչ չեն ցանկանում: Կարող է թվալ, թե նրանք այնքան կարեկցող են, որ կարելի է օգտագործել նրանց. սա չի համապատասխանում իրականությանը:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը