Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մարդկանց չեն վանում այնքան ժամանակ, քանի դեռ ամբարտավան չեն դառնում: Կարող են մեծամիտ լինել նույնիսկ սեփական կարծիքն արտահայտելիս, հատկապես, եթե չեն զսպում իրենց և չեն ձգտում համապատասխան բառեր գտնել նրանց համար, ում չեն ցանկանում ցավեցնել: Երբ Խոյերը ցանկանում են որևէ բան ասել, նրանք նախապես չեն մտածում այդ մասին, պարզապես շարադրում են իրենց կարծիքը, ինչին հաճախ հաջորդում է կոնֆլիկտային իրավիճակը: Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որոշ ժամանակ անց կարող են ներողություն խնդրել իրենց բառերի համար:
Ցուլ: Կարող են վանել մարդկանց, հատկապես այն պատճառով, որ կարծում են, թե միշտ և ամեն ինչում ճիշտ են: Հնարավոր չէ մտափոխել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կամ նրանց ստիպել տեսնել առաջնային պատճառը: Զայրույթի պահին չափազանց կամակոր են: Համառորեն կենտրոնանում են բացասականի վրա, քանի դեռ չեն արտահայտել ողջ զայրույթը:
Առյուծ: Կարող են չափազանց դաժան լինել, ինչն իսկապես վախեցնում է մարդկանց: Անդրդվելի են, հավատարիմ իրենց համոզմունքներին ու սկզբունքներին: Ինքնավստահ են, գիտեն իրենց արժեքը: Երբեմն արժանապատվության զգացումն այնքան արտահայտիչ է դառնում, որ սկսում է վախեցնել մարդկանց:
Կույս: Գիտելիքների ահռելի պաշարը երբեմն կարող է վախեցնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ առանց գիտակցելու՝ անհարմար վիճակի մեջ են դնում դիմացինին: Բացի այդ՝ Կույսերը կարող են չափազանց քննադատական մոտեցում ցուցաբերել մարդկանց հանդեպ, ինչն իսկապես վանում է:
Կարիճ: Զգայուն են, միևնույն ժամանակ՝ շատ փակ: Երբեք չեք կարող իմանալ, թե ինչպես կարող է Կարիճն արձագանքել այս կամ այն իրավիճակին: Նա կարող է անսահման զայրանալ անմեղ ստի պատճառով, բայց բացարձակ հանգիստ մնալ, եթե վնասեք նրա մեքենան: Այդ պատճառով մարդիկ հաճախ չեն դիմում նրա օգնությանը՝ վախենալով նրա հնարավոր արձագանքից: Երբեմն թվում է, թե Կարիճի կողքին հնարավոր չէ թուլանալ, պետք է միշտ զգոն լինել նրա ներկայությամբ:
Ջրհոս: Այնքան էլ զգացմունքային չեն, սառն են, ինչը վանում է մարդկանց: Խելացի են, և հաճախ նրանց համբերությունը չի բավականացնում, երբ շփվում են զարգացման այլ մակարդակ ունեցող մարդկանց հետ: Սակայն արտաքինն իսկապես խաբուսիկ է: Եթե մի անգամ կարողանաք կոտրել Ջրհոսի կառուցած պատերը, կճանաչեք այլ մարդու, ով բնավ չի վանում:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը